ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների համար. Պապոյանը՝ ՌԴ-ում
Noyan Tapan
AM RU EN WA FR

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների համար. Պապոյանը՝ ՌԴ-ում

06-07-2026 14:16 Հայաստան Տնտեսություն
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների համար. Պապոյանը՝ ՌԴ-ում
 
tert.am. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Այցի շրջանակում հունիսի 6-ին նախարարը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։
 
Իր ելույթում Գևորգ Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար։
 
Նախարարն ընդգծել է, որ Արդյունաբերական քաղաքականության խորհրդի ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի Միության բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 87 անգամ