Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
17-07-2026 11:39 ԱՄՆ Քաղաքականություն
1in.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հեռուստաուղերձում պնդել է, որ Ռուսաստանն «ԱՄՆ-ի այն հակառակորդների» թվում է, որոնք, ենթադրաբար, հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա: Հեռուստաուղերձի տեսանյութը տարածել է Fox 13-ը:
Թրամփը գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որոնք, նրա խոսքով, վկայում են, որ երկրի ընտրական համակարգերը «ծայրահեղ աստիճանի ենթակա են հարձակումների ռիսկի»:
«Ինչպես ասվում է գնահատումներից մեկում, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների հակառակորդները, որոնց թվում են առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական խմբավորումներ, հնարավորություն ունեն ազդելու ամերիկյան ընտրական ենթակառուցվածքի վրա», – պնդել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Իր ուղերձում Թրամփը նաև հայտարարել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ Չինաստանը փորձել է 2018 թվականին ազդել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին՝ նախագահական ընտրությունների վրա։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244