«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
17-07-2026 14:18 Հայաստան Հասարակություն
tert.am Ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության և որևէ խախտումներ չեն հայտնաբերվել, այդ արձանագրությունը ուղարկվել է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Ձուկ ձկնամթերքի հետ կապված ևս ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որը գնացել է փորձաքննության, պատասխանները ներկայացրել ենք, տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։ Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է:
Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է, ինչ վերաբերվում է ելակին և մնացածին, հայտնաբերված թրիպս կար, ռուսական կողմն էլ եկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգում էր իրականացրել, 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր: Այդ թրիփսը կենդանի միջատ է, որը թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարող է չլինի»,- նշել է Պետրոսյանը:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244