Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
Noyan Tapan
AM RU EN WA FR

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

17-07-2026 12:20 Հայաստան Մեկնաբանություն
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք։ 

Վերջերս կիսահաղորդչային նախագծման հսկաներից՝ Cadence Design Systems ընյերության կողմից Ausdia Inc.ընկերության ձեռքբերման արդյունքում այժմ Cadence-ն ինժեներական թիմ ունի Հայաստանում։ Սա միանշանակ ամրապնդում է մեր երկրի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում։
 
Այսօր Հայաստանում գործում են Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում աշխարհի առաջատար ընկերությունների ինժեներական թիմեր և ստորաբաժանումներ, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, Cadence Design Systems, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (Emerson), Broadcom և Cisco։
 
Միևնույն ժամանակ, հայկական նորարարական ընկերությունները՝ Grovf, Integral Solutions, Varaga Solutions LLC և այլ ընկերություններն իրենց ներդրումն են ունենում էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդլայնելով տեղական տեխնոլոգիական կարողությունները և ստեղծելով նոր հնարավորություններ նորարարության ու ձեռներեցության համար։
 
3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության առաջատար ընկերությունների բացառիկ կենտրոնացում է։
 
Յուրաքանչյուր նոր ներդրում ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում հայ ինժեներների համար, այլև վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների աճող վստահության մասին։
 
Շնորհավորում եմ Ausdia Inc.-ի թիմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի էկոհամակարգի շարունակական զարգացման գործում։
 
Վստահ եմ, որ այս հաջողությունները շարունակական են լինելու, և Հայաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքը՝ որպես բարձր տեխնոլոգիաների և կիսահաղորդչային արդյունաբերության կարևոր կենտրոն»:
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

 

 

Կարդացել են 2 անգամ