Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
17-07-2026 13:22 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որը նոր երկիր է արտահանվելու: Եթե եկանք հասանք այն փուլին, որ մեր ապրանքը պահանջարկ ունի, բայց լոգիստիկ ծախսերը մեծ են, քան ԵԱՏՄ շուկա արտահանելիս, ապա կարծում եմ՝ ձուկ-ձկնամթերքի սուբսիդիայի վերաբերյալ ևս որոշում կունենանք: Տարիներ շարունակ Եվրոպական Միության երկրներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիտորինգ էր իրականացվում ձուկ, ձկնամթերք, մեղր արտահանվելու համար:
Եվրոպական Միության երկրներ ապրանքը ներմուծելու համար իրենք ուզում են 5 տարի և ավելի մոնիտորինգ, 5 տարվա ընթացքում տեսչական մարմնի կողմից Կառավարության որոշմամբ իրականացվում էր մոնիտորինգային ծրագիր: Ամեն տարի տեսչական մարմինը հաշվետվության տեսքով ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները, երբ իրենք տեսնում էին, որ շեղումներ չկան ու համապատասխանում է իրենց պահանջներին, ուսումնասիրում էին: Դրանից հետո անցյալ տարի որոշում եղավ, որ Հայաստանի Հանրապետությունից կարող են ձուկ-ձկնամթերք ներմուծել Եվրոպական Միության երկրներ»,- նշել է Պետրոսյանը:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244