Պուտինի գործունեության հավանության մակարդակը 1 շաբաթում նվազել է 5 տոկոսով. «Հանրային կարծիքի» հիմնադրամ
17-07-2026 14:46 Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am «Հանրային կարծիքի» հիմնադրամի (ФОМ) տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության մակարդակը վերջին մեկ շաբաթում նվազել է հինգ տոկոսով։
Հարցվածների 66 տոկոսն է հայտնել, որ հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը։ Սա ամենացածր ցուցանիշն է 2022-ի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր (ներխուժումից մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը 64 տոկոս էր, իսկ վերջին տարիներին այն, որպես կանոն, տատանվում էր 75–80 տոկոսի սահմաններում)։
Նվազել է նաև Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը՝ մեկ շաբաթում 69-ից հասնելով 67 տոկոսի։ Հարցվածների 20 տոկոսը հայտարարել է, որ չի վստահում Պուտինին։
«Հանրային կարծիքը» համարվում է ռուսական իշխանությունների հետ կապված կառույց։
Մեկ այլ սոցիոլոգիական ծառայություն՝ ВЦИОМ-ը, որը ևս համարվում է ռուսական իշխանությունների հետ կապված կառույց, նույնպես արձանագրել է Պուտինի վարկանիշի անկում, թեև ոչ այնքան կտրուկ։
Ըստ ВЦИОМ-ի՝ Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 65,1 տոկոսը (0,9 տոկոսային կետով պակաս, քան մեկ շաբաթ առաջ), իսկ նրան վստահում է 71 տոկոսը (նվազումը՝ 1,3 տոկոսային կետ)։
Այս կազմակերպությունների հարցումներում Պուտինի վարկանիշի անկման միտումները սկսեցին նկատվել դեռ գարնանը։ Մեկնաբանները դա կապել են Ռուսաստանում ինտերնետի սահմանափակումների հետ։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244