Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը բավարար աջակցություն ունի ԱՄՆ Սենատում․ Axios
17-07-2026 14:37 ԱՄՆ Ի՞նչ է գրում մամուլը
auroranews.am Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հեղինակած՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օրինագիծն արդեն ունի ավելի քան 60 համահեղինակ, ինչը բավարար է այն ԱՄՆ Սենատում ընդունելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Պարբերականի տվյալներով՝ օրինագիծը նախատեսում է 100% երկրորդային մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն գնել ռուսական նավթն ու գազը։
Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթն այս պահին ունի առնվազն 61 համահեղինակ՝ 39 հանրապետական և 22 դեմոկրատ։
Հուլիսի 16-ին Սենատի հանրապետական ղեկավարությունը սկսել է այսպես կոչված «hotline» ընթացակարգը՝ ոչ պաշտոնական հարցում անցկացնելով հանրապետական սենատորների շրջանում՝ պարզելու, թե արդյոք կան առարկություններ օրինագիծը քվեարկության դնելու վերաբերյալ։ Սա վկայում է, որ ղեկավարությունը ցանկանում է հնարավորինս արագ առաջ տանել նախաձեռնությունը։
Սենատում օրինագծի նոր տարբերակը ներկայացնում է նաև դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Փաստաթուղթը Սենատից հետո պետք է հաստատվի նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել երկկուսակցական այս օրինագծի ընդունմանը։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244