Իրանը պնդում է, որ հուլիսին ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է առնվազն 38 մարդ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Իրանը պնդում է, որ հուլիսին ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է առնվազն 38 մարդ

17-07-2026 13:07 Իրան Քաղաքականություն
Իրանը պնդում է, որ հուլիսին ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է առնվազն 38 մարդ
azatutyun.am Այս ամսվա սկզբից ի վեր Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, ավելի քան 400-ը վիրավորվել են, X-ում հայտնել է երկրի Առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը:
 
Ենթադրվում է, որ այս թվերը վերաբերում են քաղաքացիական անձանց, քանի որ Իրանի իշխանությունները սովորաբար զինվորականների կորուստները ներկայացնում են առանձին։
 
Խոսնակի կողմից այսօր առավոտյան հրապարակված զոհերի թիվն, ըստ երևույթին, չի ներառում նաև ԱՄՆ-ի կողմից գիշերվա ընթացքում իրականացված վերջին հարվածների հետևանքով զոհվածներին։ Իրանական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդ։
 
Նախօրեին, Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և ցանկանում է գործարք կնքել։
 
«Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խախտել է մեզ հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
 
«Մասնավորապես, իրենց ստորագրած փոխըմբռնման հուշագրով նրանք պարտավորվել էին կրակ չբացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Ցավոք, նրանք կայացրել են ողբերգական որոշում՝ անել դա», - ասել է Լևիթը:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 2 անգամ