Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևանների հետ. Կոբախիձե
17-07-2026 11:34 Վրաստան Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունը նաև ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Մենք առավելագույնս խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրի հետ։ Ներուժը շատ մեծ է, և գլխավորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք այն լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս ամենը առանցքային դեր է խաղում տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքի եթերում։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244