Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

17-07-2026 12:50 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
 
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։
 
««Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 3-14-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը՝ ժամը 22։00-ն։
 
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթ։
 
Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
 
«Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
 
Հարցերի դեպքում գրել՝ studentengagement@moj.am  էլ․հասցեին կամ զանգահարել 010593920 հեռախոսահամարին»:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 5 անգամ