Եթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
02-07-2026 12:12 Հայաստան Տնտեսություն
1lurer. Քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ շատ չմոտենալու ԵՄ-ին: Մենք դա թույլ չենք տա: Մենք ձեզ կօժանդակենք դրանում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Ես այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար ԵՄ 450 միլիոնանոց սպառողների շուկայում:
Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին խաղաղության պրոցեսում: Մենք ուզում ենք նաև ներդրումներ անել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են ԵՄ-ն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ: Եվ Հայաստանը, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, կենսական դեր է խաղում: Մենք այժմ 200 մլն եվրո ենք տրամադրել, որը մինչև երկու միլիարդ կարող ենք լծակավորել»,- ասել է Լայենը:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244