Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
29-07-2026 14:40 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։
9-րդ գումարման ԱԺ պատգամավորության թեկնածու Լուսինե Բադալյանն ընտրվել է առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու:
Բադալյանն այս մասին տեղեկությունը հաստատել է լրատվամիջոցներին: Նա հավելել է, որ հանձնաժողովների նախագահների ընտրություններն անցնում են թեժ, բուռն և դրանց արդյունքները անկանխատեսելի են:
Նշենք՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Լուսինե Բադալյանը, Ալխաս Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նելլի Բավեյանը: