Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման համար
28-07-2026 16:52 Ռուսաստան Քաղաքականություն
1in.am Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) զինվորական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ Ցամաքային զորքերի գծով ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերի զինվորական պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լոուրենս Մբաթայի գլխավորությամբ, ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար», – գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։