Հայկ Կոնջորյանի մեղավորությունը փնտրելը տեղին չէ, Ավետ Կոնջորյանի վերաբերյալ ՔՊ-ում քննություն կարվի․ Թորոսյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հայկ Կոնջորյանի մեղավորությունը փնտրելը տեղին չէ, Ավետ Կոնջորյանի վերաբերյալ ՔՊ-ում քննություն կարվի․ Թորոսյան

29-07-2026 13:52 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Հայկ Կոնջորյանի մեղավորությունը փնտրելը տեղին չէ, Ավետ Կոնջորյանի վերաբերյալ ՔՊ-ում քննություն կարվի․ Թորոսյան
armtimes.com  «Մենք երկու տեսանկյունից պետք է  հարցին նայենք։ Տեսել եմ մամուլի հրապարակումները։ Նախ՝ քրեաիրավական մարմինները պետք է պարզեն եղելությունը, և մեղավորները, եթե էդպիսիք կան, համապատասխան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեն։
 
Կուսակցական կարգապահության տեսանկյունից էլ ունենք կուսակցությունում գործող ինստիտուտներ։ Նման դեպքեր նախկինում էլ են եղել, երբ տարբեր պատճառներով կուսակցականների հեռացրել ենք կուսակցության շարքերից։ Այս երկու մեխանիզմով պետք է գնանք առաջ»:
 
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքին։ 
 
Թորոսյանը հավելել է, որ որ տեղին չէ Հայկ Կոնջորյանի մեղավորությունը փնտրելը։
 
«Հայկն այստեղ ի՞նչ կապ ունի։ Ավետի մասով կլինեն համապատասխան գործընթացներ։ Երբ արդյունք լինի, ձեզ կտեղեկացնենք»,- հավելել է նա։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:
 
Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի առաջ, մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ավետ Կոնջորյանին:
 
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
 
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 19 անգամ