Հուլիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Վարչության փակ-գաղտնի քվեարկության արդյունքում՝
-ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը,
-ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը:
-ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը,
-ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը,
-ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը,
-ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը,
-ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը,
-ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը,
-ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը,
-ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը,
-ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը,
-ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը»,-գրել է նա։
Կարդացել են
10 անգամ