Ադրբեջանը Ուկրաինային նվիրաբերել է մոտ 40 տոննա սարքավորում՝ երկաթուղային գործունեությանն աջակցելու համար
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ադրբեջանը Ուկրաինային նվիրաբերել է մոտ 40 տոննա սարքավորում՝ երկաթուղային գործունեությանն աջակցելու համար

29-07-2026 13:58 Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանը Ուկրաինային նվիրաբերել է մոտ 40 տոննա սարքավորում՝ երկաթուղային գործունեությանն աջակցելու համար
1lurer.am  Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ նախարարության էներգետիկ կենտրոնի միջոցով սարքավորումներ են մատակարարվել երկաթուղու տարածաշրջանային մասնաճյուղերից մեկին՝ ուկրաինացի երկաթուղայինների աշխատանքին աջակցելու և կարևորագույն ենթակառուցվածքների գործունեությունը ապահովելու համար։
 
«Գրեթե ամեն օր կենտրոնի միջոցով նոր սարքավորումներ են ուղարկվում Ուկրաինայի տարբեր շրջաններ։ Դա նպաստում է էներգետիկ ոլորտի և մյուս կարևորագույն ենթակառուցվածքների անխափան գործունեությանը՝ ռուսական հարձակումների մշտական ​​սպառնալիքի պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Ուկրաինայի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին կարևորագույն ենթակառուցվածքների օբյեկտների ամրապնդման գործում ցուցաբերած աջակցության համար։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 20 անգամ