Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են

29-07-2026 13:20 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են
 
Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորանների շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) կատարվում է միջին նորոգում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Միջին նորոգման աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկամասի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրում։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո կատարվում են կողնակների լրացում ու հարթեցում, անվտանգային տարրերի տեղադրում և գծանշում։
 
Այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում նաև Մ-4, Երևան-Սևան ճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, հանրապետության այլ տեղամասերում։
 
«Ճանապարհային դեպարտամենտ»
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 12 անգամ