Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
30-11--0001 00:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 28-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։
«Խնդրում և հորդորում ենք՝
սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»,- ասվում է հաղորդագրությունում։