Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալի հետ
16-07-2026 18:36 ԱՄՆ Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 15-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգության օրակարգի արդիական հարցերի, այդ թվում` Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244