Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
17-07-2026 15:37 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջվում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ: Այս մասին հայտնում են Ռոսսելխոզնադզորից:
«Ռոսսելխոզնադզորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը կասեցնելու խնդրանքով։
2026 թվականին Իրանից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ֆիտոսանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Մինչդեռ, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն ապրանքին, որը նախկինում ներկրվում էր Հայաստանից։
Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելված է Ռուսաստան ներմուծել կտրած ծաղիկներ, որոնց առաքման և ծագման վայրը Հայաստանն է։
Իրանական կողմից պատասխանի բացակայության պատճառով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների ֆիտոսանիտարական բարեկեցությունը պահպանելու, ինչպես նաև Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, Ծառայությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսական ջիհադի նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով կասեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և նշված հարցի պարզաբանումը»:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244