ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ռազմարդյունաբերության կոմիտեում քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում արձանագրված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական կենտրոնների կողմից մշակված առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր տեխնոլոգիական արտադրանքները։
Քննարկվել են հայրենական արտադրանքի կիրառման հնարավորությունները Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության գործառնական կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղություններին։
Գերատեսչությունից նշում են, որ կարևորվել է տեղական արտադրողների ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և հայրենական բարձր տեխնոլոգիական արտադրանքի կիրառման ընդլայնումը պետական կառավարման համակարգում։Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է երկրի անվտանգության ամրապնդման, հայրենական ռազմարդյունաբերության զարգացման և տեխնոլոգիական ինքնաբավության բարձրացման համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եղբոր՝ բռնnւթյան ենթարկելու դեպքին
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
Ջանես Նազարյանը մեկնարկեց վստահ հաղթանակով․ ըմբշամարտի Մ17 ԱԱ
Copyright © 2026 | Developed by ITMedia
