Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորել նրան հուլիսի 4-ին նշվող Ամերիկայի անկախության 250-ամյակի առթիվ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները:Նեթանյահուն հայտարարել է, որ երկու առաջնորդները համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում։
Սպասվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգները համաշխարհային ազատության երաշխավորն է, և որ Իսրայելը գնահատում է իր սերտ կապերը (ԱՄՆ-ի հետ)», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եղբոր՝ բռնnւթյան ենթարկելու դեպքին
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
Ջանես Նազարյանը մեկնարկեց վստահ հաղթանակով․ ըմբշամարտի Մ17 ԱԱ
Copyright © 2026 | Developed by ITMedia
