Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը

03-07-2026 15:49 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արփինե Կարապետյանին պատկանող սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում (ք․ Երևան, Արին Բերդի 40) իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության:
 
Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ (ԱՑԽՄ) ցուցանիշներով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
 
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
 
 ՍԱՏՄ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 94 անգամ