Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

03-07-2026 15:28 Հայաստան Հասարակություն
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը։
 
Միջոցառմանը ներկա էր նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքապետ Հակոբ Շահգալդյանը։
 
Մանկապարտեզը կառուցվել է 1976 թվականին: Երկրորդ մասնաշենքի վերակառուցումը, այդ թվում՝ նոր գույքի ձեռքբերումը և բակի բարեկարգումն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով, շուրջ 400 միլիոն պայմանագրային արժեքով, 70/30 Կառավարություն – համայնք համաֆինանսավորմամբ
:
Մանկապարտեզը նախատեսված է 310 երեխայի համար, գործելու է 11 խումբ, որից 5 խումբը` 150 երեխա, կհաճախեն վերակառուցված մասնաշենք:
 
Նախարարը շրջայց է կատարել հիմնանորոգված մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և պայմաններին։
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 99 անգամ