Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը

03-07-2026 15:14 Ուկրաինա Քաղաքականություն
Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը
1lurer.am Կիևը կոչ է արել արևմտյան գործընկերներին անհապաղ որոշումներ կայացնել օդային պաշտպանության ուժեղացման և պատժամիջոցների վերաբերյալ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի իրականացրած լայնածավալ հրթիռային և դրոնային հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 30-ից ավելի մարդ. զոհերի թիվը, ենթադրաբար, կաճի։
 
Հարվածներն ուղղվել են բնակելի շենքերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են որոնողակափրկարարական աշխատանքները։
 
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան կոչ է արել երկրի արևմտյան գործընկերներին արագացնել օդային պաշտպանության համակարգերի և որսացող հրթիռների մատակարարումը՝ զգուշացնելով հետագա ուշացումների մասին։ Ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրները Euronews-ին հայտնել են, գիշերային հարձակումների մասին տեղեկատվությունը փոխանցել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք հաջորդ շաբաթ կհավաքվեն Անկարայում՝ դաշինքի գագաթնաժողովին։
 
Միաժամանակ Ռուսաստանը չի ազդարարում ուղղությունը փոխելու պատրաստակամության մասին։ Կիևի վրա վերջին հարվածից հետո Կրեմլը հայտարարել է, որ մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի դեմ արշավը:
 
«Ռուսաստանը կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի ռեժիմի վրա՝ իր նպատակներին հասնելու համար»,- լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 100 անգամ