Պարոն Արշակյանը և ես հուզված ենք. Սիմոնյանը հրաժեշտի ելույթ է ունեցել ԱԺ-ում, իսկ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Պարոն Արշակյանը և ես հուզված ենք. Սիմոնյանը հրաժեշտի ելույթ է ունեցել ԱԺ-ում, իսկ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին

03-07-2026 13:51 Հայաստան Քաղաքականություն
Պարոն Արշակյանը և ես հուզված ենք. Սիմոնյանը հրաժեշտի ելույթ է ունեցել ԱԺ-ում, իսկ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին
 
tert.am. ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը իր և դահլիճում ներկա պատգամավորների անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերջին 5 տարիներին Ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար:
 
«Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ԱԺ նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ Ազգային ժողովում չէ, որ նախագահ է եղել, բոլորդ տեսել եք, թե ինչ մարդկանց հետ է ստիպված եղել շփվել»,- հայտարարել է Ռուբինյանը:
 
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմն առաջնորդելու համար»,- ասաց նա, որի խոսքերը պատգամավորները հոտնկայս ողջունեցին բուռն ծափահարություններով:
 
«Մեզ լքում է նաև Ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Արշակյանին իր պարկեշտության և իր քաղաքական սկզբունքայնության համար»,- հայտարարեց Ռուբինյանը:
 
«Պարոն Արշակյանը և ես հուզված ենք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
Ալեն Սիմոնյանը նաև հրաժեշտի ելույթ է ունեցել ԱԺ-ում:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 156 անգամ