ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում

03-07-2026 11:52 ԱՄՆ Միջազգային
ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում
 
Ազատություն. Միացյալ Նահանգներն ու Իրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախօրեին կոշտ մեղադրանքներ են փոխանակել Բահրեյնի և Քուվեյթի վրա իրանական վերջին հարձակումների, նաև Հորմուզի նեղուցով առևտրային երթևեկության խոչընդոտների թեմաներով։
 
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայք Ուոլցը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջ՝ վկայակոչելով Ծոցի հարևաններին հարվածները և Հորմուզի նեղուցով երթևեկության խաթարումը։
 
«Իրանը չի կարող, և մենք չենք կարող թույլ տալ նրան պատանդ պահել համաշխարհային տնտեսությունը», - հայտարարել է Ուոլցը՝ հորդորելով Թեհրանին դադարեցնել հարձակումները հարևան երկրների վրա և բաց պահել միջազգային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցը:
 
Դիվանագետն ընդգծել է՝ Իրանի ժողովրդի համար սեղանին դրված է դրական փոփոխության իրական հնարավորություն, «սակայն նախագահ Թրամփի համբերությունն անսահմանափակ չէ»։
 
Բահրեյնի արտաքին գործերի նախարարն իր խոսքում Թեհրանին մեղադրել է քաղաքացիական ենթակառուցվածքները «միտումնավոր կերպով» թիրախավորելու համար՝ նշելով, որ դրա հետևանքով երեք մարդ է զոհվել, 465-ը՝ վիրավորվել։
 
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հակադարձել է՝ պնդելով, որ ամերիկյան ռազմաբազաներ հյուրընկալող երկրները հայտնվել են իրանական թիրախում, քանի որ ներգրավվել են ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների կազմակերպման մեջ։
 
«Նրանց երկրներում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը ոչ միայն անվտանգություն չի բերում այդ երկրներին, այլև խոցելի է դարձնում դրանք»,- հայտարարել է պաշտոնյան։
 
Վաշինգտոնի ներկայացուցիչը «համաշխարհային շանտաժի փորձ» է որակել Թեհրանի արդարացումը։
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

Կարդացել են 99 անգամ