ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

26-06-2026 19:29 Հայաստան Տնտեսություն
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձրաստիճան միջոցառման շրջանակում հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։
 
Հանդիպմանը քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված և համաձայնեցված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության այս ուղղությանն առնչվող այլ հարցեր:
 
Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարությունը: Ներկայացվել է հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զարգացումները, կարևորվել ԵՄ ու ԵՄ անդամ երկրների կողմից ցուցաբերված աջակցությունը։
 
Նախանշվել են այս ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքների իրականացումը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և տնտեսական նոր շուկաների բացահայտման ուղղությամբ։
 
Էկոնոմիկայի նախարարություն
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 205 անգամ