ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կհասկանա ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտները. Պեսկով
24-06-2026 13:45 Հայաստան Տնտեսություն
tert.am. Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության, քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ն, ամեն տարի Հայաստանում ՀՆԱ-ի աճին տալիս է զգալի տոկոս։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է այլ այլընտրանքների։ Եվ մենք հուսով ենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաև ներկայիս հայկական ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կգան նույն տեսակետին»,- նշել է նա։
Պեսկովը հավելել է, որ Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղին ընտրելու գործընթացում, և դա կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը բազմաթիվ դարերի ընթացքում եղել են եղբայրական երկրներ։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244