Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ
30-11--0001 00:00 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Խորապես վշտացած եմ հունիսի 12-ին Ահմեդաբադում Air India ավիաընկերության 171 չվերթի սարսափելի աղետից, որը խլեց 242 մարդու կյանք ինքնաթիռում և ևս մի քանիսինը՝ ցամաքին՝ X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալիեն Սիմոնյանը:
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բոլոր սգավոր ընտանիքներին և տուժած երկրներին: Հայաստանը համերաշխ է Հնդկաստանի հետ այս հսկայական կորստի պահին: Ես աղոթում եմ նրանց սիրելիների ուժի և ապաքինման համար»,- գրել է Սիմոնյանը: