ՀՀ Ոստիկանություն.Երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՀՀ Ոստիկանություն.Երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել

30-11--0001 00:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կապված միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել, թե նրանք բերման են ենթարկվել:
Հայտնում ենք, որ երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել:
 
Միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն:
Բացի այդ, ոստիկանության պետը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ նման իրավիճակները բացառելու մեխանիզմներ քննարկելու համար:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 2089 անգամ