Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
17-07-2026 11:05 Հայաստան Հասարակություն
Warning: include(pages/inc_image_gallery.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 176
Warning: include(): Failed opening 'pages/inc_image_gallery.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 176
Ucom-ի աջակցությամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։
Նախաձեռնությունը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար, նպատակ ունի զարգացնել կիբեռանվտանգության վերաբերյալ հիմնարար գիտելիքները, բարձրացնել թվային գրագիտությունը, ինչպես նաև խրախուսել թվային միջավայրում անվտանգ և պատասխանատու վարքագիծը։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձառու մասնագետների օգնությամբ դպրոցականները ծանոթացել են կիբեռանվտանգության հիմնական սկզբունքներին, ժամանակակից թվային սպառնալիքներին և դրանցից պաշտպանվելու եղանակներին։ Նրանք ձեռք են բերել նաև գործնական հմտություններ, որոնք կօգնեն ավելի վստահ կողմնորոշվել առօրյա թվային միջավայրում՝ անձնական տվյալների պաշտպանությունից մինչև անվտանգ առցանց հաղորդակցություն։
«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին տեսական և գործնական կարողություններ են տալիս՝ անվտանգ թվային ապագայի համար։ Այսօր երեխաներն ու պատանիները շատ վաղ տարիքից են դառնում թվային աշխարհի ակտիվ մասնակիցներ։ Մեր խնդիրն է օգնել նրանց այդ միջավայրում լինել ոչ միայն ակտիվ, այլև պաշտպանված, գիտակից և պատասխանատու», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում արդեն համոզվել ենք, որ կիբեռանվտանգությունը պետք է հասանելի և հասկանալի լինի յուրաքանչյուր երիտասարդի, ոչ միայն նրանց, ովքեր ապագայում կընտրեն այս ոլորտը որպես մասնագիտություն։ Երբ անվտանգ թվային վարքագիծը ձևավորվում է դեռ դպրոցական տարիքից, երիտասարդներն ավելի վստահ և պատասխանատու են օգտվում տեխնոլոգիաներից։ Հենց այս մտածողության ձևավորումն է նման նախաձեռնությունների ամենակարևոր արդյունքը», – նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։
Ավարտական միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի առաջին խմբի արդյունքները, մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և փորձառությամբ, որից հետո տեղի է ունեցել վկայականների հանձնման արարողությունը։
Նախաձեռնությունը շարունակվում է, և ևս երկու ուսումնական խմբերի դասընթացների ավարտից հետո Ucom-ի աջակցությամբ կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) կիբեռանվտանգության թեմայով մրցույթ, որը կմիավորի ծրագրի բոլոր մոտ 70 մասնակիցներին՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնական միջավայրում կիրառելու նպատակով:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244