Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
16-07-2026 12:01 Քաղաքականություն
1in.am Ապագայում Ռուսաստան մուտք գործող միգրանտները պարտավորված կլինեն ձեռք բերել հեռախոս, որի միջոցով ոստիկանները կիմանան նրանց գտնվելու վայրը։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ ՆԳՆ գլխավոր քարտուղար-փոխնախարար Իգոր Զուբովը։
«Յուրաքանչյուր միգրանտ, որ այստեղ է գալիս աշխատանքի կամ երկարաժամկետ բնակության համար, գրանցման ժամանակ պարտավորված կլինի հեռախոս ձեռք բերել, որտեղ կգրանցի նրա էլեկտրոնային պրոֆիլը»,- ասել է Զուբովը և պարզաբանել, որ այդ դեպքում միգրանտը «չի կարողանալու առանց թույլտվության փոխել բնակության վայրը կամ մի բնակավայրից տեղափոխվել մյուսը»։
Ռուսաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան չի մասնավորեցրել՝ այդ պարտավորությունը միգրանտը ստանձնելու է ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգո՞վ, թե՞ գերատեսչական որոշմամբ, բայց քանի որ նա այդ մասին խոսել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, ենթադրելի է, որ դաշնային կառավարությունը մոտ ապագայում հանդես կգա օրենքը խստացնելու առաջարկությամբ։
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Պուտինը միգրանտների աշխատանքի իրավունքի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ստորագրել։ Ըստ այդմ, աշխատանքի իրավունքի համար տարեկան վճար է սահմանվում նաև միգրանտների տասնութ տարին լրացած զավակների համար։ Եթե նրանք աշխատանքի իրավունք ձեռք չեն բերում, ապա տասնութ տարին լրանալուց հետո երեսունօրյա ժամկետում պետք է լքեն ՌԴ տարածքը։
Ռուսաստանի ՆԳ փոխնախարար Զուբովի ներկայացրած առաջարկությունը, ամենայն հավանականությամբ, օրենսդրական տեսք կստանա պետական դումայի ընտրություններից հետո։ Փաստացի Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ։ Ըստ երևույթին, սահմանափակումը կտարածվի նաև մինչ այդ Ռուսաստանում աշխատանք գտած անձանց վրա։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244