Արմավիրի բանտից ցմահ դատապարտյալի են տեղափոխել հիվանդանոց
18-07-2026 11:12 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի 77-րդ խցում պատիժ կրող, արդեն 33 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը 2 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Դատապարտյալների կողմից ArmLur.am-ին փոխանցած տեղեկություններկ համաձայն, նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և Սեյրան Մարկոսյանի կյանքին իրական վտանգ է սպառնում։
Հիշեցնենք, որ Սեյրան Մարկոսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1992 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ամուսիններ Սոնայի և Սերյոժայի սպանության, ինչպես նաև ավազակային հարձակման համար։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՀ ծառայությունից նշեցին,որ դատապարտյալին մի քանի օր առաջ են տեղափոխել։ Armlur.am-ը Վերջինիս առողջականի մասով կփորձի պարզաբանումներ ստանալ Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244