Երևանի Կենտրոնում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել
Noyan Tapan
AM RU EN WA FR

Երևանի Կենտրոնում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել

18-07-2026 10:52 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Երևանի Կենտրոնում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է մթնոլորտային օդի որակի վերջին տվյալները։
 
Ըստ կենտրոնի՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում օդում փոշու պարունակությունը հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Արաբկիրում գերազանցում գրանցվել է հուլիսի 14-ին, Շենգավիթում՝ հուլիսի 12-ին:
 
Նույն ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ին, ինչպես նաև Կենտրոնում՝ հուլիսի 9-ին։ 
 
Միաժամանակ, հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել նաև Վանաձորում և Գյումրիում։ Գյումրիում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է հուլիսի 6-ին:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 2 անգամ