Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
15-07-2026 12:24 Հայաստան Քաղաքականություն
armtimes.com Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Չզեկուցվող նախագծով Կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանի՝ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունմամբ կապահովվեն TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Օրենքի նախագիծը մշակել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և բխում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու Կառավարության առաջնահերթություններից։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244