ՀԷՑ-ի շուրջ դատական պայքար․ դատարանը մերժեց «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՀԷՑ-ի շուրջ դատական պայքար․ դատարանը մերժեց «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը

14-07-2026 17:36 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՀԷՑ-ի շուրջ դատական պայքար․ դատարանը մերժեց «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումը։ 
 
Ընկերությունը հուլիսի 1-ին դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել, որ «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասի օտարման իրավահարաբերություն գոյություն չունի։
 
Դատարանը, սակայն, գտել է, որ ներկայացված հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումը ընդունելու մերժման հիմք։
 
ՏԿԵՆ-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության։
 
 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 189 անգամ