Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ճամբար
Noyan Tapan
AM RU EN WA FR

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ճամբար

24-07-2026 10:53 Հայաստան Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ճամբար
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների:
 
Անվճար հիմունքներով կյանքի կոչվող նախագիծն այս դարձել է ստեղծարարության, նոր գաղափարների, մշակութային շփումների և մանկական ժպիտների հարթակ՝ նպաստելով պատանի սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու մշակութային ակտիվ մասնակցությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
«7-16 տարեկան երեխաների համար նախատեսդված ճամբարի կրթական ու ստեղծագործական ծրագիրը ներառում է՝ երաժշտական և վոկալ պարապմունքներ, երգչախմբային աշխատանք, թատերական և դերասանական վարպետության դասեր, կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատարաններ, ստեղծագործական խաղեր և խմբային նախագծեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի ճանաչված գործիչների հետ, համերգներ, ցուցադրություններ և բաց դասեր, այցելություններ մշակութային օջախներ։
 
Ճամբարի գործունեությունն իրականացվում է ոլորտի փորձառու մանկավարժների, արվեստագետների և կազմակերպիչների ներգրավմամբ»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 5 անգամ