Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը
24-07-2026 10:25 Հայաստան Հասարակություն
Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված տեղուկությունը հավաստի է. ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, պատերազմների մասնակից, անունը Համլետ է։
Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի վարչություն:
Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244