ՄԻՊ-ը և Կապանի ղեկավարը քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
23-07-2026 16:30 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ: Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից:
Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:
Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ հաճախ ստանում են արագ լուծումներ:
«Տարբեր բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում շարունակելու է բարձրացնել քննարկված հարցերը` առաջարկելով դրանց համար լուծումներ:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244