Զելենսկին հայտնել է, որ առաջիկա օրերին կմեկնի ԱՄՆ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Զելենսկին հայտնել է, որ առաջիկա օրերին կմեկնի ԱՄՆ

23-07-2026 17:00 Ուկրաինա Քաղաքականություն
Զելենսկին հայտնել է, որ առաջիկա օրերին կմեկնի ԱՄՆ
auroranews.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա օրերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և գործարար Ջարեդ Քուշների հետ։
 
«Մեզ հրավիրել են, կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։
 
Զելենսկու խոսքով՝ չորեքշաբթի Ուիթքոֆի և Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական և ամերիկյան կողմերը քննարկել են ԱՄՆ-ի առաջարկները՝ ուղղված ուկրաինական հակամարտության ավարտին։
 
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ, որը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ է արտադրում։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 11 անգամ