2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Noyan Tapan
AM RU EN WA FR

2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով

24-07-2026 10:45 Հայաստան Տնտեսություն
2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
 
Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
 
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106.0% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 210.1 մլրդ դրամով:
 
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 83.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 103.6 մլրդ դրամով:
 
2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 342.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
 
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4d5DXnL:
տնտ
Ֆինանսների նախարարություն
 
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

Կարդացել են 3 անգամ