ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում. Ռուբիո
23-07-2026 15:20 ԱՄՆ Քաղաքականություն
1lurer.am ԱՄՆ-ը ցանկանում է և պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում՝ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Ռուբիոն շեշտել է՝ պատերազմի ավարտին հասնելու համար պետք է լինի մի բան, որին կհամաձայնեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան:
Հանդիպմանը դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի տարբեր հարցեր: Գլխավոր թեման եղել է Ուկրաինան: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը և անթույլատրելի է համարել Կիևին սպառազինության հետագա մատակարարումները:
Ռուբիոն մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Իրանի դեմ հակամարտությանը: Նրա խոսքով՝ Թեհրանն ամեն օր խնդրում է համաձայնության հասնել, սակայն խնդիրն այն է, որ նրանք ամեն անգամ խախտում են պայմանավորվածությունները կամ փորձում փոփոխել:
«Տպավորություն է, որ նրանք պատրաստ չեն գործարքի, հետևաբար, նրանք կշարունակեն վճարել դրա համար և ամեն գիշեր այդ գինն ավելի ու ավելի բարձր կլինի, մինչև խելքի գան»,- հայտարարել է Ռուբիոն:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244