ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը
21-07-2026 16:43 Վրաստան Առողջապահություն
2026 թվականի հուլիսի 14-16-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» /Partnership for Influenza Vaccine Introduction/ (PIVI) նախաձեռնության Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հանդիպումը։
Հայաստանից հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը և Իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են գրիպի, COVID-19-ի և շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) կանխարգելման և վերահսկման արդիական ռազմավարությունները, պատվաստումների արդյունավետության բարձրացման, հիվանդության բեռի գնահատման, ինչպես նաև պատվաստումների ազդեցության և տնտեսական գնահատման հարցերը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև պատվաստումների վերաբերյալ ապացույցահեն որոշումների կայացման, տնտեսական գնահատման և ազդեցության վերլուծության միջազգային փորձն ու լավագույն մոտեցումները, որոնք նպաստում են հանրային առողջապահության ոլորտում գիտական տվյալների վրա հիմնված որոշումների ընդունմանը և իմունականխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244