Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը

21-07-2026 14:40 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
«Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք: 
 
Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
 
ՍԱՏՄ
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 8 անգամ