«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղnւ կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման. ԲՀԿ խոսնակ
Noyan Tapan
AM RU EN WA FR

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղnւ կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման. ԲՀԿ խոսնակ

21-07-2026 13:50 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղnւ կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման. ԲՀԿ խոսնակ
tert.am  Շինարարական կոլապս էր ստեղծվելու երկրում, եթե «Արարատցեմենտ»-ը շարունակեր ևս մի քանի օր չաշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
 
«Կարող եմ վստահաբար ասել, որ նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, խոսքը մասնավորապես վերաբերում է խաղողի մթերման գործընթացին»,- նշել է նա:
 
Իվետա Տոնոյանը հավելել է, որ Արմավիրի և Արարատի մարզում գործող հազարավոր խաղողագործներ կան, ովքեր յուրաքանչյուր տարի, պայմանագրի համաձայն, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» խաղող են մթերում և եթե գործարանը չվերագործարկվի՝ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 6 անգամ