Իրանը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի հարվածը Դարխովինի ատոմակայանին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Իրանը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի հարվածը Դարխովինի ատոմակայանին

21-07-2026 14:10 Իրան Քաղաքականություն
Իրանը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի հարվածը Դարխովինի ատոմակայանին
auroranews.am  Իրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ-ի կողմից Խուզեստան նահանգում կառուցվող Դարխովինի (Կարուն) ատոմակայանին հասցված հրթիռային հարվածը։
 
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը սպասում է, որ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդը և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հստակ դիրքորոշում կհայտնեն և կդատապարտեն ԱՄՆ-ի գործողությունները։
 
Միաժամանակ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում նշել է, որ հուլիսի 19-ին ԱՄՆ զինված ուժերը մի քանի հրթիռ են արձակել Խուզեստանի նահանգում կառուցվող Դարխովինի ատոմակայանի ուղղությամբ։
 
Նրա խոսքով՝ ատոմակայանը գտնվում է ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո, իսկ այնտեղ իրականացվող բոլոր աշխատանքները բացառապես խաղաղ բնույթ ունեն և համապատասխանում են Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին։
 
Իրավանին նշել է, որ սա 2025 թվականի հունիսից ի վեր Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ իրականացված 18-րդ հարձակումն է՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին համատեղ ագրեսիայի մեջ։
 
Դեսպանը հայտարարել է, որ խաղաղ միջուկային օբյեկտի դիտավորյալ թիրախավորումը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ԱԷՄԳ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է։
 
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է վերահաստատել, որ խաղաղ միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում անընդունելի է, պարտավորեցնել ԱՄՆ-ին դադարեցնել Իրանի դեմ բոլոր հարձակումներն ու սպառնալիքները և Վաշինգտոնին պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի համաձայն։
 
ԱԷՄԳ-ն, իր հերթին, հայտնել է, որ առկա տվյալներով՝ հարվածի հետևանքով ճառագայթման արտահոսք չի գրանցվել, քանի որ ատոմակայանը դեռ կառուցման սկզբնական փուլում է։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 11 անգամ