Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

21-07-2026 15:10 Հայաստան Քաղաքականություն
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի կառավարությանն ու ժողովրդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գերատեսչությունը գրառում է արել X-ի միկրոբլոգում։«Սրտանց շնորհավորում ենք Բելգիայի կառավարությանը և ժողովրդին՝ Ազգային օրվա առթիվ։ Հիմնվելով ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա՝ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ։

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրամիության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Ազգային տոնի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին:

 

 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 10 անգամ