Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Noyan Tapan
AM RU EN WA FR

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

21-07-2026 14:04 ԱՄՆ Քաղաքականություն
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
1lurer.am  Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանվում կանադական որոշ ապրանքների ներմուծման համար: Որոշումն արդեն ուժի մեջ է մտել: Ըստ ամերիկյան կողմի՝ սա պատասխանն է ամերիկյան ավտոմեքենաների, կաթնամթերքի և այլ արտադրանքի նկատմամբ կանադական մաքսատուրքերի, որոնք, Սպիտակ տան համոզմամբ, խտրական են:
 
Թրամփի վարչակազմը պնդում է, որ Կանադայի հայտարարած սահմանափակումների հետևանքով ամերիկյան ավտոմեքենաների արտահանումը մոտ 22 տոկոսով անկում է ապրել: ԱՄՆ նախագահի թիմը հուսով է, որ նոր մաքսատուրքերը կստիպեն Օտտավային վերանայել իր առևտրային քաղաքականությունը։
 
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կանադային սպառնացել էր, որ կբարձրացնի մաքսատուրքերը, եթե երկրի իշխանությունը չպայքարի երկրում անտառային հրդեհներների հետևանքների դեմ, քանի որ դրանց ծուխը վերջին օրերին պատերլ է Միացյալ Նահանգների որոշ քաղաքներ: Նրա խոսքով՝ «ԱՄՆ է ներթափանցում գարշելի, կեղտոտ և վնասակար օդ, ինչն անընդունելի է»: Թրամփը նաև նշել է, որ Օտտավան կարող է փոխհատուցում տրամադրել ԱՄՆ-ին:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 11 անգամ