Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
Noyan Tapan
AM RU EN WA FR

Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր

21-07-2026 14:47 Սյունիքի մարզ Մամլո հաղորդագրություն
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր։ 
 
Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում, տեղում ուսումնասիրել բուժառուների իրավունքների ապահովման վիճակը և մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացը:
 
Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման հնարավորությունները, զսպման միջոցների կիրառման իրավական հիմքերն ու ընթացակարգերը, անձնական հիգիենայի ապահովման պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, իրավաբանական օգնության հասանելիությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։
 
Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ՝ հնարավորություն ընձեռելով նրանց բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու խնդիրները։
 
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել բուժառուների զբաղվածության և սոցիալական ներգրավվածության ապահովման հնարավորություններին, սոցիալական կապերի պահպանմանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային և շարունակական քայլեր, որոնք կնպաստեն նրանց վերականգնման, ինքնուրույնության և հասարակական կյանքում առավել ակտիվ մասնակցության ապահովմանը։
 
Միաժամանակ, Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև հաստատության աշխատակիցների աշխատանքային պայմաններին՝ կարևորելով նրանց համար անվտանգ, արժանապատիվ և պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ որպես որակյալ խնամքի և ծառայությունների մատուցման անհրաժեշտ նախապայման։
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ ներկայում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով արժանապատիվ և անվտանգ միջավայրի ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:
 
ՄԻՊ
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 8 անգամ